-
02.04.2024|
08:57
ՀԱՊԿ-ից Փաշինյանին պատասխանել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:
-
31.03.2024|
10:03
Ինչքան էլ որ չեմ աշխատում սառը մնալ, բայց չեմ կարողանում անտարբեր լինել մասսայական ծառերի հատման երևույթին։
Ցավում եմ, որ այդ ծրագրի սկզբում իմ գիտելիքներով փորձել եմ խորհուրդ տալ այսօրվա այդ ծրագիրն իրագործողներին։ Շուրթերիս միայն վատ բառեր են, ջղայնութուն։
-
31.03.2024|
06:58
Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականությունում մղձավանջ անվանելը բավական մեղմ ու պրիմիտիվ է, քանի որ այս վակխանալիան ամբողջովին հանգեցնելու է պետության մայրամուտին։ Սա ասում եմ բնավ պեսիմիստ չլինելով, առավել ևս, ընդհանրապես խուճապ տարածելու մտայնություն չունեմ․ ուղղակի, տեսնելով աշխարհաքաղաքական քաոսն ու հանրային լատենտ անտարբերությունը, ինչպես նաև օրվա իշխանության անգրագետ գործողությունները, այլ տրամաբանական եզրահանգման գալ ուղղակի չեմ կարող։
-
30.03.2024|
11:08
1990-ականներին՝ Տեր-Պետրոսյանի օրոք, պայքարում էինք ընտրակեղծիքների ու իշխանության «բեսպրեդելի» դեմ, 2000-ականներին՝ Քոչարյանի օրոք, պայքարում էինք ամեն կտրվող ծառի ու Երևանի կենտրոնում քանդվող ամեն տան համար, հետո՝ Սերժ Սարգսյանի օրոք, պայքարում էինք էլեկտրաէներգիայի թանկացման ու օրենքից խուսափող օլիգարխների դեմ։
-
30.03.2024|
08:35
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։
-
29.03.2024|
20:13
Չկա ավելի մեծ կեղծիք, քան փաշինյանական այն թեզը, թե «հայրենիքը պետությունն է»։ Ըստ այս թեզի՝ հայերի հայրենիքը տարբեր ժամանակներում եղել են Բյուզանդիան, Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ցարական Ռուսաստանը, և հայերը պետք է անվերապահորեն ծառայեին պետական այս կազմավորումներին...
-
29.03.2024|
20:11
Մարտի 10-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ AzTv-ն ինտերվյու է վերցրել՝ բանտարկության մեջ գնտնվող Արցախի նախկին նախագահ՝ Արայիկ Հարությունյանից: Հրապարակվեց կարճ տեսանյութ, իսկ ամբողջ ինտերվյուն պետք է եթեր գնար մարտի 28-ին:
-
29.03.2024|
10:01
Ալիևը երեսփոխան Ռասիմ Մուսաբեկովի շուրթերով կրկին սպառնացել է Հայաստանին, թե բա կա՛մ խաղաղ ձևով կտաք գյուղերը, կա՛մ պատերազմ կլինի;
-
28.03.2024|
22:10
ԱԺ նախագահի բարձր պաշտոնը հանիրավի զբաղեցնող, 2019-ին Աղդամի նռները ձեռքին Աղդամն իր հայրենիքը կոչող Ալեն Սիմոնյանը հիմա մարդ է որոնում, որ իրեն ապացուցեն Տավուշի մարզից այն գյուղերի հայկական լինելը, որոնք իրենք մտադրվել են հանձնել Ադրբեջանին...
-
27.03.2024|
18:17
Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դեֆակտո անհամեմատ բազմաթիվ բնակավայրերի ամայացման առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։